Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Հովիկ Աբրահամյանը և Գագիկ Խաչատրյանը պատգամավոր-գործարարին ճնշել են

Հովիկ Աբրահամյանը և Գագիկ Խաչատրյանը պատգամավոր-գործարարին ճնշել են
23.05.2014 | 14:51

Երեկ կառավարության ծրագրի քվեարկությունից առաջ ՕԵԿ խմբակցության անդամ Կարեն Բոթոյանը խմբակցությունից դուրս գալու և «կողմ» քվեարկելու մասին հայտարարեց: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց, որ դա եղել է Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Խաչատրյանի ճնշմամբ: «Նա եկել է խմբակցություն, ասել, որ կողմ է քվեարկելու կառավարության ծրագրին, քանի որ իր վրա ճնշումներ են եղել: Մենք ընդունել ենք ի գիտութուն և ասել, որ պետք է ազնիվ ասել, որ քո նկատմամբ եղել են ճնշումներ: Նաև իր աներոջ վրա են եղել ճնշումներ, որ ստուգումներ կսկսվեն իրենց օբյեկտներում: Գործարար աշխարհի մարդը այս երկրում ընդդիմադիր կեցվածքով գործարար չի կարող լինել»,- փաստեց Բիշարյանը` ավելացնելով, որ վերջին շրջանում դուրս է եկել 18 անդամ: Նշելով, որ ՕԵԿ-ում գործարար պատգամավոր այլևս չկա, պատգամավորը մտահոգություն է հայտնել, թե ինչու, օրինակ, ԲՀԿ-ական գործարարների վրա ճնշում չկա, իսկ իրենց վրա կա: «Գուցե կառավարության հետ լեզու գտնելու խնդիր կա»,-շեշտեց ՕԵԿ խմբակցության ղեկավարը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1002

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ